Սիրիային անհրաժեշտ է քաղաքական կարգավորում եւ մարդասիրական օգնություն, այլ ոչ թե ռազմական գործողություններ իր սահմանների մոտ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, երբ խնդրել են մեկնաբանել Թուրքիայի՝ իր հարավային սահմանային տարածքի մոտ անվտանգության գոտի ստեղծելու ծրագրերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պաշտպանում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Սիրիան ռազմական գործողությունների կարիք չունի»,-ասել է նա։