«Դիմադրության» շարժման մասնակիցների երթը Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան պողոտայով հասել է ՀՀ նախագահի նստավայր եւ շրջափակել շենքը:

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը դիմելով ներկաներին՝ ասաց. «Հարգելի հայրենակիցներ, անցակետից սկսած երկու շարքով թեւ տվեք պահեք, մեր մյուս խումբը գնում է էն մյուս մուտքը փակելու: Մեր նպատակն է, որեւէ աշխատակից չմտնի  նախագահական շենք: Ինչու ենք շրջափակել նախագահականը, որովհետեւ երկրում մի ամիս է պրոցեսներ են տեղի ունենում,  համաժողովրդական շարժում է, իսկ էստեղի նստած անձը իրականությունից կտրված է: Ինքը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ընդամենը ՔՊ-ի ներկայացուցիչն այս շենքում»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հայտնեց, որ շարժումն ամեն օր պատրաստվում է պետական տարբեր կառույցների շենքեր շրջափակել։

Հիշեցնենք, որ նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ: