Նախագահական նստավայրի մոտ, որտեղ «Դիմադրության» շարժման մասնակիցները շրջափակել են շենքի մուտքերը, քիչ առաջ ոստիկանական նոր ուժեր են բերվել, որից հետո իրավիճակը լարվել է, ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ հրմշտոց է սկսվել:

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը բարձրացավ ոստիկանական մեքենայի վրա եւ դիմելով ցուցարարներին ասաց. «Ամեն ինչ նորմալ է, գիծը պահեք, ամեն ինչ մեր ուզածով է, ոչ ոք չի շարժվում: Շենքը շրջափակված է»:

Հիշեցնենք, որ նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ: