Բազմաթիվ ամերիկացիներ հայտարարել են, որ իրենց ֆինանսական վիճակը վատթարանում է գնաճի եւ մոտալուտ տնտեսական անկման շուրջ մտավախությունների ֆոնին, հաղորդում է The Hill-ը՝ հղում անելով Harvard CAPS/Harris-ի իրականացրած հարցմանը:

Հարցման մասնակիցների 56 տոկոսը հայտարարել է, որ ֆինանսական առումով գործերը «վատթարանում են», ինչն ամենաբարձր տոկոսն է հարցման պատմության ողջ ընթացքում:

Միեւնույն ժամանակ, քաղաքացիների թիվը, որոնք նշել են, որ իրենց ֆինանսական վիճակը բարելավվում է, մոտ է ռեկորդային ցածր մակարդակին՝ հարցմանը մասնակցածների ընդամենը 20 տոկոսը:

Ամերիկացիների վատատեսական մոտեցումը՝ կապված իրենց ֆինանսական վիճակի հետ, ի հայտ է եկել այն պատճառով, որ երկրում դիտվում է գնաճի ամենաբարձր մակարդակը վերջին տասնամյակի տվյաներով: Սպառողական իրերի գներն աճել են 8.3 տոկոսով:

Հարցվածների միայն 16 տոկոսն է կարծիք հայտնել, որ ԱՄՆ-ին կհաջողվի խուսափել տնտեսական հետընթացից:

Harvard CAPS/Harris-ի հարցումը ցույց է տվել, որ նախագահ Բայդենի գործունեությանը հավանություն է տալիս մասնակիցների 41 տոկոսը, իսկ 55 տոկոսը հավանություն չի տալիս: