Երեւանում, մայիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Շ-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 74-ամյա Տանյա Տ-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ 

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Դավիթ Շ-ն աշխատում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում՝ վարչության պետի տեղակալ։