Լիտվան Ուկրաինային 20 հատ M113 զրահափոխադրիչներ, ինչպես նաեւ ռազմական բեռնատարներ եւ ականազերծող մեքենաներ կփոխանցի, ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

«Մեր եւ դաշնակիցների կողմից համակարգված օգնությունը որոշիչ գործոն է Ուկրաինայի հաղթանակի համար»,- ասվում է պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասի հայտարարության մեջ:

Սարքավորման ընդհանուր արժեքը կազմում է 15,5 մլն եվրո։ Ավելի վաղ Լիտվան Ուկրաինային 100 մլն եվրոյի չափով ռազմական օգնություն էր տրամադրել, հավելել են նախարարությունից։