Մայիսի 26-ին՝ ժամը 10։00-ին, ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից նախատեսվում են հարկադիր քարաթափման աշխատանքներ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ–/Մ-2/ ճանապարհահատվածում` Եղեգնաձորի կողմից (Սալլի-Շատին)։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու։