Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները նախկինում կատարված բնակարանային գողության փորձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 23-ին Արարատի մարզի Բերքանուշ գյուղում հայտնաբերվեցին ու ոստիկանության Արտաշատի բաժին բերվեցին 3 երիտասարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանեցին, որ 2020 թվականի դեկտեմբերի 26-ին, նախնական համաձայնության գալով, Բերքանուշ գյուղի Հակոբյան փողոցի տներից մեկի ցանկապատի վրայով անցել, քարով կոտրել էին դռան ապակին ու տուն մտել, սակայն ոչինչ չէին կարողացել գողանալ։

Հանգամանքները քննությամբ պարզվում են: