Մայիսի 26-ի գիշերը ՀՀ Սյունիքի մարզում եւ Լեռնային Ղարաբաղում սպասվում է կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ։ Մնացած շրջաններում ողջ օրվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5 +7, վաղը ցերեկը՝ +21 +23 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +12 +16,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1 +2, ցերեկը՝ +13 +15,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +17 +20,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2 +1, ցերեկը՝ +12 +15,

Լոռիում գիշերը՝ -1 +3, ցերեկը՝ +16 +19,

Տավուշում գիշերը՝ +2 +7, ցերեկը՝ +19 +23,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2 +1, ցերեկը՝ +11 +14,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2 +7, ցերեկը՝ +18 +22,

Արարատում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +21 +24,

Արմավիրում գիշերը՝ +5 +7, ցերեկը՝ +21 +23,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2 +1, ցերեկը՝ +11 +14,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +21 +24,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +20 +24,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2 +7, ցերեկը՝ +14 +17,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +17 +22։