Տեխասի գիտնականները ստեղծել են գելային թաղանթ, որը խմելու ջուրը քաշում է օդից նույնիսկ անապատում: Այն պատրաստված է 2 դոլար արժողությամբ նյութից եւ հյուսվածքով մաստակ է հիշեցնում, գրում է The Science Times-ը։

Եթե օդի հարաբերական խոնավությունը կազմում է մոտ 30 տոկոս, թաղանթը օրական կհավաքի 13 լիտր ջուր մեկ կիլոգրամ գելի համար: Եթե մինչեւ 15 տոկոս, ապա՝ վեց լիտր:

Գելային թաղանթը կազմված է վերականգնվող ցելյուլոզայից եւ կոնյակի խեժից: Այս բաղադրիչներն օգնում են նյութին ներծծել օդից ջուրը եւ անհրաժեշտության դեպքում արտազատել այն: