Նվազագույն սպառողական զամբյուղը 4 տարում կրկնապատկվել է, իսկ կենսաթոշակներն աննշան են բարձրացվել։ Այս մասին մայիսի 25-ի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Նա հիշեցրեց, որ իշխանությունները պետք է ինդեքսավորեին թոշակներն ու նպաստները, սակայն մերժեցին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը՝ պատճառաբանելով հետպատերազմյան իրավիճակը, կորոնավիրուսը, փողի բացակայությունը եւ այլն, բայց հետո պարզվեց, որ վերջին ամսվա ընթացքում ոստիկանները 3 մլրդ դրամի պարգեւավճար են ստացել:

«Այդ փողերով կարելի էր 10 տոկոսով բարձրացնել աղքատության նպաստի չափը։ Իշխանությունները կշարունակեն այդպես ծախսել փողերը, բայց թոշակների բարձրացման համար րտարբերակներ չեն գտնի: Բնակչության անապահով շերտերը գնալով ավելի ու ավելի վատ են ապրում»,- հավելեց Ավետիսյանը։ Նշենք, որ մեծ թվով ոստիկաններին դեմ էր հանդես գալիս նաեւ Նիկոլ Փաշինյանը, բայց՝ ընդդիմադիր եղած ժամանակ: