Հայաստանում ներքին խնդիրների ուժային լուծումը մեզ համար անընդունելի է. Այս մասին մայիսի 25-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Անհնազանդության ակցիաներով պատրաստվում ենք հասնել իշխանությունների հեռացմանը։ Պետք է պահել տեմպը, մեծացնել ճնշումը եւ չտրվել իշխանությունների սադրանքներին եւ ճնշումներին։ Իսկ հանցագործները պատասխան կտան դատարանի առջեւ»,- հավելեց նա: