Իշխանությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշման տակ երկիրը դեպի ինքնիշխանության վերջնական կորուստ են տանում։ Այս մասին մայիսի 25-ին քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ իշխանությունները ոչ մի հետեւություն չեն արել, խրախուսել եւ շարունակում են խրախուսել նահանջն ու պարտությունը։

«Մենք պետք է աշխատենք բնակչության այն հատվածի հետ, որը չի գիտակցում, թե ինչ ողբերգության են հասցրել այս իշխանությունները եւ ինչ տեմպերով են մեզ դեպի թուրք-ադրբեջանական պատրանքը տանում։ Մենք պետք է ավելի շատ մարդկանց ներգրավենք մեր պայքարում»,- հավելեց Օհանյանը։