Մոլդովայի հակակոռուպցիոն դատախազությունն Իգոր Դոդոնին 30 օր ժամկետով ձերբակալելու թույլտվություն է խնդրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարիանա Կերպեկը։

«Այսօր Հակակոռուպցիոն դատախազությունը նախկին նախագահ Իգոր Դոդոնի եւ մեկ այլ կալանավորի նկատմամբ 30 օր կալանք կիրառելու մասին հայտ է ուղարկել դատարան»,- ասել է Կերպեկը։ Նրա խոսքով՝ հայտերը վաղը կքննվեն Քիշնեւի շրջանային դատարանի կողմից։