Հայաստանում հաճախ են հայտարարություններ հնչում այն մասին, որ գերիների վերադարձի հարցը պետք է առաջ քաշել որպես նախապայման քաղաքական գործընթացների հետագա շարունակության համար: Այս մասին մայիսի 25-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում տեղի ունեցած կառավարական ժամի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Սակայն պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, նրա խոսքով, անփոփոխ է:

«Մեր դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է. հումանիտար հարցերը պետք չէ կապել քաղաքականների հետ: Դրանք առանձին հարցեր են, եւ առանձին-առանձին դրանք շատ ավելի կարեւոր նշանակություն եւ կշիռ ունեն»,- ընդգծել է Փաշինյանը: