Apple-ի iPhone 14 շարքի սմարթֆոնների թողարկումը վտանգի տակ է այն պատճառով, որ ամերիկյան ընկերության մատակարարները հետ են մնում ժամանակացույցից, գրում է Nikkei-ն:

«Առաջատար iPhone-ներից առնվազն մեկի մշակումը այս տարի 3 շաբաթով ուշացել է ժամանակցույցից Չինաստանում լոքդաուններով պայմանավորված խափանումների պատճառով: Եթե չհաջողվի փոխհատուցել դա, այֆոններից մեկը կարող է անհասանելի լինել պաշտոնական շնորհանդեսին», - հայտնել են մի քանի աղբյուրներ:

Նշվում է, որ ամերիկյան ընկերությունը խնդրել է մատակարարներին արագացնել գաջեթի մշակումը, որպեսզի հետ բերեն կորցրած ժամանակը: