Խորհրդարանական կառավարման ձեւից կիսանախագահական կառավարման ձեւին անցումն անընդունելի է ե՛ւ կայունության, ե՛ւ ռեսուրսների, ե՛ւ պատասխանատվության տեսանկյունից։ Այս մասին մայիսի 25-ին քննարկման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նա բացատրեց, որ իշխանափոխությունից հետո խոսքի ազատության ոլորտում պատժի խստացման մասին օրենքները կվերացվեն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի կարծիքով՝ Հայաստանի համար կիսանախագահական կառավարման ձեւը բավականին հաջող էր, սակայն այժմ բարեփոխումներ իրականացնելու կարիք չկա։

«Գործող իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նպատակը մարդկանց ուշադրությունն իրական խնդիրներից շեղելը եւ ուժային կառույցների վրա ազդեցությունը մեծացնելն է»,- հավելեց ընդդիմադիրը։