Ֆրանսիական քաղաքների իշխանությունները սկսել են բնակչությանը կտրոններ եւ վկայագրեր բաժանել սննդամթերքի համար վճարելու նպատակով, հաղորդում է France 2 հեռուստաալիքը:

Օգնությունը սկսել են տրամադրել՝ կապված գնաճի եւ գնորդների վճարողունակության անկման հետ, քաղաքացիներին 5,20 եւ 30 եվրոյի կտրոններ են բաժանում:

Նշվում է, որ քաղաքային վարչակազմերի համար, որոնք օգնություն են հատկացնում բնակչությանը, այդ ծրագրի իրականացումը 37 մն եվրո կարժենա: