Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պատվիրակությունների միջեւ ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ կառուցողական էին եւ կշարունակվեն, չորեքշաբթի հայտնել են Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունից եւ նախագահի գրասենյակից։

«Այսօր Անկարայում բանակցություններ են տեղի ունեցել Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Թուրքիայի պաշտոնյաների միջեւ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության եւ Թուրքիայի առջեւ ծառացած անվտանգության խնդիրների շուրջ։ Որոշվեց, որ կառուցողական ոգով ընթացող երկխոսությունը կշարունակվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։