ՆԱՏՕ-ն անվտանգության ապահովման դաշինք է: Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարվել Թուրքիայի պահանջը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քըլընը Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ:

«ՆԱՏՕ-ն անվտանգության ապահովման դաշինք է, այդպիսով, այդ դաշինքի ամենահիմնարար հարցն այն է, որ անվտանգության հարցում մտահոգությունը վերացվի արդարացիորեն եւ միանման դաշինքի բոլոր անդամների համար: Մենք ցանկանում ենք, որ ահաբեկչական կազմակերպությունների դեմ հստակ քայլեր ձեռնարկվեն: Մենք ցանկանում ենք, որ որոշակի քայլեր արվեն մտահոգությունը վերացնելու համար: Եթե պահանջները, որոնք ես մատնանշեցի, չկատարվեն, այդ հարցը չի կարող շարունակվել»,- ընդգծել է նա: