«Դիմադրություն» շարժման մասնակիցները վաղը 10.30 կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում և կգնան Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած ծնողների հարազատներին, որոնք ԲԴԽ–ի դիմաց բողոքի ակցիա են անելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։

Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ վաղը Հայաստան է ժամանում Չեռնոգորիայի նախագահը և նրան նույնպես պետք է ցույց տան, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի։

«Կգնանք ԲԴԽ, կանենք ինչ անհրաժեշտ է։ Իսկ ժամը 15.30 բոլորս հավաքվում ենք այս հրապարակում։ Պետք է պատշաճ կերպով դիմավորենք և հետապնդենք Հայաստանում գտնվող ցանկացած միջազգային պատվիրակություն  և ցույց տանք, որ Նիկոլը չունի մանդատ ժողովրդի անունից որևէ մեկի հետ հանդիպելու և բանակցելու»,– ասաց նա։