Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Մոսկվայում է:

168.am-ի  տեղեկություններով՝ գեներալ Խաչատուրովը հրավիրվել է ՀԱՊԿ 30-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։

2018-ի նոյեմբերի 2-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Յուրի Խաչատուրովը ազատվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ ՀԱՊԿ կայքը տեղեկացրել էր, որ ազատումը հայկական կողմի նախաձեռնությամբ է։

Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել էր 2017 թվականի մայիսի 2-ին։