Այսօր Բիշքեկում անցկացվում է Եվրասիական առաջին տնտեսական համաժողովը՝ ԵԱՏՄ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։

Ֆորումը բացել են Նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովը եւ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Կողմերը նշել են առաջին Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացման կարեւորությունը։

ԵԱՏՄ-ն ի վիճակի է վերածվել համաշխարհային տնտեսության հիմնական սուբյեկտի եւ նպաստել համաշխարհային տնտեսական հարաբերություններում վերջին տասնամյակների ընթացքում ձեւավորված շեղվածքի ու անհավասարակշռությունների վերացմանը։ Այս մասին հայտարարել է Նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովը։

Նշենք, որ ֆորումին գրանցվել է ավելի քան 2500 մարդ։ Այն կներառի 35 միջոցառում, այդ թվում՝ 21 թեմատիկ նիստ։ Կկազմակերպվի ԵԱՏՄ լավագույն ագրոարդյունաբերական արտադրանքի ցուցահանդես, իսկ բուն ֆորումի արդյունքներով նախատեսվում է ավելի քան 17 փաստաթուղթ ստորագրել, այդ թվում՝ համագործակցության մասին 10 հուշագիր։