Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում Երևան քաղաքի Գ. Քոչարի փողոցի 4,6 հասցեներում գտնվող հուշարձան շենքի փոփոխման մասին որոշում կայացրեց:

Որոշման ընդունումը պայմանավորված է հուշարձանի առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությամբ:

Գ. քոչարի փողոցի 4, 6 շենքը կառուցվել է 1940-1960 թթ.: Այս համալիրը նախագծվել է 1935 թ. որպես պոլիգրաֆիական արդյունաբերության գլխավոր վարչության շենք:

Համալիրը համարվում է հանրապետական նշանակության հուշարձան: Այն ունի քարե կրող պատեր, բարդ ուրվագծային հատակագիծ: Մասնաշենքի  կոնստրուկտիվ համակարգը լուծված է լայնական և երկայնական ուղղություններով տեղադրված պատերով:

Որոշման նախագծի ընդունման դեպքում, նախատեսվող առաջին հարկի պատուհաններից  7-ի բացվածքները կվերակառուցվեն դռների բացվածքների, նկուղային հարկում 2 նոր բացվածքներ կբացվեն, ինչպես նաև փողոցի կողմից երեք կամրջակներ կիրականացվեն, որոնք կկապեն առաջին հարկն անմիջապես մայթի հետ: «

Նշյալ փոփոխությունները կապահովեն հուշարձան-շենքի տարածքների արդյունավետ և հարմարավետ օգտագործում: