Ռուսաստանում որոշ պրովայդերներ Google-ից ծանուցումներ են ստացել այն սերվերների անջատման մասին, որոնք արագացնում են որոնման համակարգերի ծառայությունների բեռնումը, գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով աղբյուրները հեռահաղորդակցության շուկայում:

«Google-ը մի քանի ռուս պրովայդերների ծանուցել է Google Global Cache սերվերների սպասարկման պայմանագրերի խզման մասին, որոնք օգտագործվում են Google-ի ծառայությունների, այդ թվում՝ YouTube-ի սերվսիների բեռնումն արագացնելու համար»,- ասվում է նյութում։

Ծանուցումները ստացել են մի քանի պրովայդերներ, այդ թվում՝ Օրենբուրգի ռադիոկապի ընկերությունները։ Տվյալ պերատորը նամակ է ստացել Google-ի իռլանդական «դուստրերից» մեկից, որի անջատումը բացատրվում է իրավական նորամուծություններով։

«Ռադիոսվյազ»-ի ներկայացուցիչը ՌԲԿ-ին հայտնել է, որ սերվերներն անջատվել են մայիսի 19-ին, իսկ ծանուցումը ստացվել է ընդամենը մի քանի օր անց։
«Ռոստելեկոմ»-ում, «ՄՏՍ»-ում եւ «Մեգաֆոն»-ում ՌԲԿ-ին հայտնել են, որ Google-ի տրաֆիկի հետ կապված խնդիրներ չկան: