Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի իշխանությունները կարգելեն տարածաշրջանում նացիստական ​​խորհրդանիշների ցուցադրումը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է նահանգի վարչապետ Անաստասիա Պալաշչուկը։

«Նացիստական ​​գաղափարախոսության հետ կապված խորհրդանիշների հրապարակային ցուցադրումը Քվինսլենդում կարգելվի ծայրահեղականության դեմ նոր օրենքների համաձայն [ինչպես սպասվում է, խորհրդարանը կընդունի 2022 թ-ի օգոստոսի 1-ին]: Նացիզմը չարիք է, եւ այդպիսի գաղափարախոսությամբ թելադրված հանցագործությունները հեռու են անվնաս լինելուց», - ասվում է վարչապետի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նահանգային կառավարության կայքում:

Պալաշչուկը նշել է, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում տարածաշրջանի իշխանություններն անհրաժեշտ խորհրդակցություններ կանցկացնեն ինչպես իրավաբանների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի նացիստական ​​խորհրդանիշների արգելքն ուժի մեջ մտնի 2022-ի երկրորդ կեսից։