Չինական ընկերությունը թողարկում է 5 կգ-ից ավելի կշռող խաղային համակարգիչ-ուսապարկ, գրում է Notebookcheck-ը։.Ըստ էության, Zotac VR GO 4.0-ը  կցված է ամբողջական ուսապարկին, որը գործում է որպես շասսի: Արտադրողը պնդում է, որ սարքն իդեալական է ընդլայնված իրականության (XR) երկրպագուների համար։ 

5,2 կգ քաշով օդով հովացվող կրելի ԱՀ-ն ունի Intel Core i7-11800H պրոցեսոր և Nvidia RTX A4500 գրաֆիկական քարտ: Zotac VR GO 4.0-ը հագեցած է 16 ԳԲ DDR4 օպերատիվ հիշողությամբ: RAM-ը կարող է ընդլայնվել մինչև 32 ԳԲ: Համակարգչի ներքին հիշողությունը ներկայացված է 512 ԳԲ SSD-ով:
Խաղային ուսապարկը համալրված է նաև չորս USB 3.1 պորտերով, USB-C, երկու USB 3.0, Wi-Fi 6, Bluetooth 5.2 և 6000 մԱ/ժ զույգ մարտկոցներով, որոնց շնորհիվ համակարգիչը կաշխատի մինչև 50 րոպե։  

Zotac VR GO 4.0-ի արժեքը պաշտոնապես չի հայտարարվել, սակայն, ըստ աղբյուրների, այն կարող է կազմել 2,5 հազար դոլար։