Google-ը կրկին հետաձգել է իր առաջին ծալվող սմարթֆոնի՝ Pixel Notepad-ի թողարկումը, գրում է The Elec-ը: Ընկերությունը պլանավորում էր սարքը ներկայացնել չորրորդ եռամսյակում։

Ակնկալվում էր, որ սմարթֆոնը կստանա 7,57 դյույմանոց հիմնական էկրան եւ 5,78 դյույմանոց արտաքին էկրան՝ արտադրված Samsung Display-ի կողմից։ Ըստ The Elec-ի աղբյուրների՝ Pixel Notepad-ի ուշացումը պայմանավորված է նրանով, որ սմարթֆոնը չի արդարացրել Google-ի սպասելիքները։ Ա 

Նշվում է, որ սա Pixel Notepad-ի երկրորդ հետաձգումն է. Google-ն ի սկզբանե նախատեսում էր ցուցադրել իր առաջին ծալովի սմարթֆոնը 2021 թվականի վերջին:

Pixel Notepad-ը կլինի Google-ի առաջին ծալվող սմարթֆոնը։ Ակնկալվում է, որ այն կլինի Find N-ի նման ,կոմպակտ արտաքին էկրանով, բայց մեծ եւ լայն հիմնական էկրանով։