Նավթի համաշխարհային գներն աճում են՝ շուկայում հումքի մատակարարման նվազման մտավախությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները անցյալ շաբաթ ԱՄՆ էներգետիկայի նախարարության պաշարների վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո:

Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0.18 տոկոսով՝ մինչեւ 111.32 դոլար բարելի դիմաց, WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը՝ 0.41 տոկոսով՝ մինչեւ 110.78 դոլար: