Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնին տեղափոխել են դատարան, որտեղ կքննվի դատախազների միջնորդությունը՝ նրան 30 օր ժամկետով կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Դոդոնի փաստաբան Մաքսիմ Լեբեդինսկին։

«Դոդոնին տարել են Չեկանի սեկտորի դատարան, որտեղ կքննվի նրա նկատմամբ 30-օրյա կալանքի պահանջը»,- ասել է Լեբեդինսկին։

Դոդոնի փաստաբանը մեղադրել է իշխանություններին իր պաշտպանյալի վրա ճնշում գործադրելու եւ նրան վատ պայմաններում պահելու մեջ։

Ընդ որում, Դոդոնը հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքները շինծու են։