WhatsApp-ը փոխում է գաղտնի հաղորդագրությունների հետ աշխատանքի կանոնները, գրում է WABetaInfo պորտալը։ 

Պորտալի տվյալներով՝ մեսենջերի օգտատերերին կթույլատրվի պահպանել անհետացող հաղորդագրությունները։ Ինչպես նշել են փորձագետները, այս նորամուծությունը օգտակար կլինի այն իրավիճակներում, երբ օգտատերերը կարեւոր հաղորդագրություններ են ուղարկում միմյանց եւ չեն ցանկանում, որ դրանք անհետանան։

Նշվում է, որ դրա համար WhatsApp-ի ծրագրավորողները նախատեսում են կոնտակտային տվյալների բաժնում ներդնել «Պահպանված հաղորդագրություններ» կետը։ Սեղմելով դրա վրա՝ օգտատերերը կկարողանան տեսնել պահպանված չաթի հաղորդագրությունները, այդ թվում՝ անհետացողները: