Samsung-ը կթողարկի 5G սմարթֆոն, որը կլինի  ամենամատչելի սարքերից մեկը։ Այս մասին հայտնում է GalaxyClub-ը։

Կորեական ընկերությունը մտադիր է շուկայում թողարկել հանրահայտ էժան Galaxy A23 սմարթֆոնի 5G տարբերակը։ A23-ի ներկայիս տարբերակը աջակցում է միայն 4G ցանցերին: Սարքն ունի Snapdragon 680 չիպ, ուստի, ամենայն հավանականությամբ, նոր սարքը կստանա թարմացված պրոցեսոր։

Ինսայդերները նաեւ հայտնել են, որ սարքը կունենա մոտավորապես նույն բնութագրերը, ինչ ներկայիս 4G մոդելը։ Մարտին ներկայացված սարքը պետք է ստանա 6,6 դյույմանոց IPS էկրան՝ 90 հերց հաճախականությամբ, 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն եւ 64 գիգաբայթ ներհիշողություն, չորս ոսպնյակներով տեսախցիկ՝ 50, 5, 2 եւ 2 մեգապիքսել թույլատրությամբ։

Սմարթֆոնը կթողարկվի այս տարվա կեսերին։