Հայաստանը երկրի դիտարկման արբանյակ է թողարկել։

Մայիսի 2022-ին՝  Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի «Cape Canaveral Space Force Station» կայանից «SpaceX» ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նա նաեւ նշել է. «Ավելորդ կլինի ասել, թե որքան ջանք է ներդրվել այս աշխատանքի իրագործման նպատակով, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել և աշխատում են տիեզերքի ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրերի կազմման և իրագործման ուղղությամբ։

Անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նման ռազմավարական նշանակության նորարարական ծրագրերին աջակցությունը, ինչպես նաև ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագրի առաջնահերթությունները նոր հորիզոններ են բացում Հայաստանում գիտական և տեխնոլոգիական առաջընթացի համար», - այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Նա կադրեր է հրապարակել «Transporter-5» տիեզերանավի թողարկումից։