Մեկ տարի առաջ ԲԴԽ-ում որոշեցին անջատել գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը, որովհետեւ այս կառույցն ունի բացառապես մեկ նպատակ՝ ծառայելու Նիկոլ Փաշինյանի ցանկություններին: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Այս մարմինն առնչություն չունի օրինականության հետ, դատական համակարգի անկախության հետ: Այս մարմնի ենթակայության տակ գտնվողն դատակա կարգադրիչները երեկ հերոս տղերքի ծնողների հետ թույլ են տվել փողոցային  մակարդակի խոսակցություն, «արա»-ով խոսել ծնողների հետ:

Այս մարմինը պատասխանատու է այն ապօրինությունների համար, որին ականատես ենք լինում կալանավորումների մասով: Մենք ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ, ապօրինի կալանավորվածներ եւ դա այս շենքից է որոշվում»,-ասաց պատգամավորը:

Նա հավաստիացրեց, որ այս իշխանությունները, նույնիսկ պետական դավաճանության մեջ թաթախված կամ այլ առերեւույթ հանցագործություններ գործածները այնպիսի դատարանի առջեւ են կանգնելու, որտեղ լինելու է իրավունք, օրենք. «Դատարանների նկատմամբ ճնշումներին վերջ է տրվելու, բայց դրա համար մի տարբերակ կա, պետք է գնանք մինչեւ վերջ, պետք է ունենանք առանց Նիկոլ Հայաստան»: