Չինաստանից եւ ԱՄՆ-ից ինժեներների թիմը ստեղծել է աշխարհի ամենափոքր հեռակառավարվող քայլող ռոբոտը, որի չափն ընդամենը կես միլիմետր է: Իր արտաքին տեսքով այն նման է ծովախեցգետնի։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Science Robotics ամսագրում։

Այս փոքրիկ ռոբոտներն ունեն մի շարք պոտենցիալ կիրառություններ՝ խցանված զարկերակների մաքրման, ներքին արյունահոսությունը դադարեցնելու, քաղցկեղային ուռուցքները հեռացնելու վիրահատության օգնությունից մինչեւ դժվար հասանելի վայրերում սարքավորումները վերանորոգելուց, եւ որքան փոքրանան, այնքան ավելի շատ սցենարներում դրանց կարելի է կիրառել։ Թեեւ այս ռոբոտը դեռ պատրաստ չէ վերանորոգմամբ զբաղվել, այն մեթոդները, որոնց վրա նա հիմնված է, կարող են ծառայել ապագայում ցանկացած կոնֆիգուրացիայով փոքրիկ ռոբոտներ ստեղծելու համար: «Մեր տեխնոլոգիան ապահովում է վերահսկվող շարժման տարբեր եղանակներ, ռոբոտը կարող է շարժվել միջին արագությամբ, որը հավասար է վայրկյանում նրա մարմնի երկարության կեսին»,- ասում է Իլինոյսի Հյուսիսարեւմտյան համալսարանի ինժեներ Հուանգ Յունգանը: