Ադրբեջանի հետ Akıncı անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության շուրջ բանակցություններ են ընթանում։ Այս մասին АПА-ին հայտնել է Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը։

«Հիմա մենք դիտարկում ենք, թե ինչ կարող ենք համատեղ արտադրել։ Թուրքիայի համապատասխան կառույցները սերտորեն համագործակցում են Ադրբեջանի հետ»,- ասել է նա։ Նախարարը նաեւ ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին աջակցություն ցուցաբերել տիեզերական ոլորտում, այդ թվում՝ արբանյակների արտադրության մեջ։