«Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը` որպես Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և  Էյր Արաբիա ընկերության համատեղ ձեռնարկություն, այսօր հայտարարեց A320 օդանավի որակավորված  տասնութ նոր օդաչուների ուսուցման ավարտի մասին․ խումբը բաղկացած է ինը առաջին օգնականներից և ինը կապիտաններից, ովքեր հաջողությամբ ավարտել են ինտենսիվ վերապատրաստման ծրագիրը, որը բաղկացած էր երեք մասից՝ վերգետնյա վերապատրաստումից, սիմուլյատորներով և ստուգուման ու գծային վերապատրաստումից։ Դասընթացները անցկացվել են Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Շարժայում, պրոֆեսիոնալ մարզիչների կողմից:

Համաձայն ամենաբարձր միջազգային չափանիշներին, որոնց հետևում է Ֆլայ Արնան, վերապատրաստման ավարտին հաջորդել է անձնակազմի ընտրության գործընթացը, որը ներառում էր գործնական գիտելիքների գնահատման և համապարփակ տեխնիկական հմտությունների ստուգման հարցազրույց:

Որպես ավիաընկերության գործունեության սկզբի նախապատրաստում՝ Ֆլայ Արնան շարունակում է թիմում լավագույն մասնագետների ներառման գործընթացը: