ԵԱՏՄ-ի համար կարեւոր է արագացնել SWIFT համակարգից սեփական լուծումներին անցնելու շուրջ երկխոսությունը, հինգշաբթի ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք կարեւոր ենք համարում արագացնել երկխոսությունը մեր սեփական միջազգային ֆինանսա-հաշվարկային մեխանիզմների թեմայի շուրջ, ներառյալ SWIFT համակարգից բարեկամ երկրների բանկերի միջեւ ուղիղ թղթակցային շփումներին անցումը, այդ թվում՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հաղորդագրությունների համակարգի միջոցով»,- ասել է Պուտինը տեսակոնֆերանսի ձեւաչափով Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։