ԵԱՏՄ անդամ երկրների ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների մասնաբաժինը հասել է 75 տոկոսի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ազգային արժույթներով հաշվարկների պրակտիկան ընդլայնվում է, ինչը շատ կարեւոր է։ Նշեմ, որ նրանց մասնաբաժինը միության (ԵԱՏՄ) երկրների փոխադարձ առեւտրում արդեն հասել է 75 տոկոսի»,- ասել է Պուտինը։

«Կշարունակենք այսուհետ եւս աշխատել ազգային վճարային համակարգերի եւ բանկային քարտերի կապակցման ու փոխադարձ օգտագործման ուղղությամբ»,- հավելել է նախագահը։