ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր չի տեսնում նրանում, որ ՏՏ ոլորտի որոշ հայրենական մասնագետներ տեղափոխվել են Հայաստան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ելույթ ունենալով Եվրասիական առաջին տնտեսական ֆորումին՝ ՌԴ նախագահը պատմել է, թե ինչպես է քննարկել բարձր տեխնոլոգիաների զարգացումը Ղազախստանի եւ Հայաստանի գործընկերների հետ, բայց՝ ոչ այն պատճառով, որ «այթիշնիկների մի մասը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել»։ «Դե, տեղափոխվել են եւ փառք Աստծո, թող աշխատեն», - ասել է Պուտինը:

Ընդ որում, նա կարծում է, որ այդպիսի իրավիճակը «որոշ չափով մարտահրավեր է» Ռուսաստանի համար։ «Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք»,- պարզաբանել է Պուտինը։