Մենք միայն նախագահի նստավայրը չենք շրջափակել, այլ նաև Անվտանգության խորհրդի շենքը. խնդիրը պետական ինստիտուտների շրջափակումն էր և ՀՀ արժանապատիվ քաղաքացիները շուրջ 3 ժամ, ըստ էության, կասեցրել են տվյալ հաստատությունների աշխատանքը և մեր առաջ դրած խնդիրն ամբողջությամբ լուծել ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Հարցին, թե ինչո՞ւ էր ընդդիմությունը նախօրեին շրջափակել Նախագահական նստավայրը, այլ ոչ թե՝ կառավարության և ԱԺ-ի շենքը, Սաղաթելյանը պատասխանեց. «Կգա ժամանակն ու օրը և կշրջափակվի նաև կառավարության շենքը»:

Նա տեղեկացրեց, որ բողոքների ակցիաները ծրագրավորված են և ըստ օրվա, առկա ռեսուրսների և նպատակահարմարության որոշում են, թե այդ օրը ո՞ր շենքը պետք է շրջափակվի և՝ ինչ պահանջներով: