Իշխանափոխության կհասնենք այն օրը, երբ կհասնենք այն կրիտիկական կետին, երբ մեր ժողովուրդը ամբողջությամբ ոտքի կանգնի եւ ոստիկանությունն այլեւս չկարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Հարցին, թե հնարավո՞ր, որ եւս 2-3 ամիս բողոքի ակցիաներ իրականացվեն, նա պատասխանեց. «Այս պահին ժամկետներ ասել չեմ ասում, բայց կարծում եմ՝ այդքան չի ձգվելու պայքարը: Այս պահին պետք է պահել տեմպը, ավելացնել ճնշումը: Տեմպը պահելու իմաստով որեւէ կասկած չունեմ, որովհետեւ րոպե-րոպե ավելանում են մեր մասնակիցները: Ճնշումն ավելացնել ասելով նկատի ունեմ, որ պետք է կրկնապատկենք, բզմապատկենք անհնազանդության ակցիաների քանակն ու ծավալը: : Երբ այդ պատկերն ունենանք, այդ օրը այս իշխանությունը չի լինի: Այս շարժումը չի կարող պարտվել, որովհետեւ դա կլինի հայ ժողովրդի պարտությունը»: