եՄ-ն դեռեւս կարող է գործարք կնքել ռուսական նավթի ներմուծման էմբարգոյի շուրջ։ Այս մասին հայտարարել Գերմանիայի էկոնոմիայի նախարար Ռոբերտ Հաբեկը, գրում է Reuters-ը։

Հաբեկն ասել է, որ ԵՄ բոլոր երկրները պետք է նվազեցնեն իրենց կախվածությունը նավթից։ «Այդ թվում՝ Հունգարիան։ Եթե ​​սա հիմք ընդունենք քննարկման համար, ապա համաձայնությունը պետք է հնարավոր լինի»,-ասել է նա։

«Ես գիտեմ, որ բուռն քննարկումներ են ընթանում: Հինգ օրից մենք ունենք ԵՄ խորհրդի նիստ, ես ենթադրում եմ, որ սա այն միջանցքն է, որտեղ կամ համաձայնություն ձեռք կբերվի, կամ պետք է դիտարկվեն այլ գործիքներ»,-հավելել է Հաբեկը։  

Հունգարիան հայտարարել է, որ կպահանջվի մոտ 750 միլիոն եվրոյի կարճաժամկետ ներդրում էմբարգոն հաղթահարելու համար, մինչդեռ իր էներգետիկ համակարգի ամբողջական արդիականացումը կարժենա միլիարդներ:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել ԵՄ-ին չփորձել բանակցել նավթի էմբարգոյի շուրջ, երբ ԵՄ առաջնորդները հաջորդ շաբաթ հանդիպեն Բրյուսելում կայանալիք գագաթաժողովին: