«Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության երթ են սկսել Ֆրանսիայի հրապարակից:

Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրության» շարժման համկարգող Իշխան Սաղաթելյանը նշել է, որ այսօր 15։30 շարժման մասնակիցները պետք է երթով գնային և շրջափակեին ԲԱղրամյան 26-ը, որտեղ Չեռնոգորիայի նախագահի հետ հանդիպում էր նախատեսված, բայց անհայտ պատճառներով այդ հանդիպումը չեղարկել են, հետևաբար, պլանները փոխվել են և երթը տեղափոխվել է 16։30-17։00։

Երեկոյան ժամը 19-ին նախատեսված է հանրահավաք: