5500 տոննա պարարտանյութի արժեքը սուբսիդավորելու համար 990 միլիոն դրամ (ավելի քան 2 միլիոն դոլար) է հատկացվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մայիսի 26-ի նիստում։

Ծրագիրն իրականացվում է բոլոր մարզերում։ Յուրաքանչյուր շահառուի կտրամադրվի պարարտանյութ՝ 3 հեկտարից ոչ ավելի հողատարածք մշակելու համար։ Սուբսիդիայի չափը պարարտանյութի գնի 50 տոկոսն է կազմում։