Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում բնակելի տների շինարարության ավարտի համար լրացուցիչ 397,7 միլիոն դրամ (ավելի քան 835 000 դոլար) է հատկացվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մայիսի 26-ի նիստում։

Նշվում է, որ ծրագրի իրականացումը կլուծի այն ընտանիքների բնակարանային խնդիրները, որոնք զրկվել են իրենց հողերն ու շինությունները տնօրինելու հնարավորությունից՝ 2020 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ «սահմանազատման» հետեւանքով, ինչը չի ամրագրվել որեւէ փաստաթղթով։