Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կլիմայի փոփոխության, սովի եւ պատերազմի դեմ պայքարում գլոբալ համագործակցության հույս է հայտնել, գրում է AP-ը։

Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ իր ելույթում նա քննադատել է Ռուսաստանին «Ուկրաինայի վրա ռազմական հարձակման» համար։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ցանկանում է վերադառնալ մի աշխարհակարգ, որտեղ ամենաուժեղները թելադրում են ճիշտը, այլ ոչ թե ազատությունը, ինքնիշխանությունն ու ինքնորոշումը»։

Շոկցը կլիմայի փոփոխության, սովի եւ պատերազմի դեմ պայքարում գլոբալ համագործակցության հույս է հայտնել։

«Մեր նպատակը հստակ է։ Պուտինը չպետք է հաղթի այս պատերազմում։ Եվ ես համոզված եմ, որ նա չի հաղթի այն»,-ասել է Շոլցը։