Ոստիկանությունը փորձում է թույլ չտալ Դիմադրության շարժման երթին մոտենալ կառավարության շենքին։

Հիշեցնենք, որ ներկայիս ակցիան կապված է Չեռնոգորիայի նախագահի այցի հետ: Կառավարությունում տեղի կունենա ՀՀ վարչապետի եւ Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը։

Երթի մասնակիցներին դիմավորել են ոստիկանության ավելի քան ուժեղացված ջոկատներ։

«Դուք պաշտպանում եք բռնապետ Նիկոլին»,- ամբոխից լսվում են ոստիկանությանն ուղված խոսքեր։ Ժողովրդի ճանապարհին կանգնած են հարյուրավոր ոստիկաններ, ոստիկանական մեքենաներ։ Շենքերի վրա դիպուկահարներ կան։ Ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում երթին հնարավորություն կտան մոտենալ շենքին։

«Միջազգային հանրությունը թող իմանա, որ դու Հայաստանի ժողովրդի մանդատը չունես»,- կառավարության շենքի պատերի մոտ, դիմելով գործող վարչապետին, կրկնեց Սաղաթելյանը:

«Դավաճան, հեռացիր»,- վանկարկեցին քաղաքացիները։

Պատգամավորներն ու ակտիվիստները կրկին կանգնեցին ոստիկանների եւ ժողովրդի արանքում՝ սադրանքներից ու միջադեպերից խուսափելու համար։