Դիմադրության շարժման երթը մոտեցավ կառավարության շենքին: Անցնող ավտոմեքենաները ձայնային ազդանշաններով ողջունում են ցուցարարներին: Այստեղ ցուցարարներին դիմավորեց ուժեղացված ոստիկանական շղթան։

Հիշեցնենք, որ այս ակցիան կապված է Չեռնոգորիայի նախագահի այցի հետ: Կառավարությունում տեղի կունենա ՀՀ գործող վարչապետի եւ Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը։

«Մենք գալիս ենք ասելու, որ աթոռին նստած վարչապետը ժողովրդի կողմից մանդատ չունի, որ հայ ժողովրդին չի ներկայացնում, որ նրա ցանկացած պայմանավորվածություն ոչինչ է եւ նա լեգիտիմ չէ»,- ասաց նախկին ԱԽ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Մարդկանց ձեռքներին անգլերենով պաստառներ են:

Կառավարության շենքի դիմացի հրապարակը հեղեղած մարդիկ վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան»։