Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ուկրաինական ուղղությամբ զինված ուժերի օպերատիվ հրամանատարություն ստեղծելու մասին, գրում է БЕЛТА-ն։

«Ցավոք, նոր ուղղություն է բացվել, ինչպես սովորաբար ասում ենք՝ նոր ճակատ, եւ մենք չենք կարող ուշադրություն չդարձնել դրան։ Պաշտպանության նախարարն առաջարկեց բացել մեկ այլ օպերատիվ հրամանատարություն՝ հարավային թեւում։ Դեռ անցյալ տարի մենք հասկացանք, ինչ-որ բան պետք է անել, բայց ժամանակն այնքան արագ անցավ, որ  մենք անմիջապես պետք է ստեղծեինք այս ուղղությունը»,-նշել է Լուկաշենկոն։